Մեծարգո նախարար,
Համոզված ենք՝ բացատրելու անհրաժեշտություն չկա, թե ինչ կարևոր հաստատություն է յուրաքանչյուր անկախ պետության համար նրա արխիվը: Խորհրդային տարիներին, ինչպես հայտնի է, մուտքը դեպի արխիվ բավականին սահմանափակ էր և խիստ «դոզավորված»: Անկախություն հռչակելուց հետո արխիվը բացեցին և ի լուր հանրության հայտարարվեց, որ Հայաստանում այլևս փակ արխիվ չկա: Հայտարարությունը մի բան է, բայց քաղաքացուն արխիվային նյութերի իրականում մատչելի լինելը` լրիվ այլ բան: Հայաստանի ազգային արխիվի ներկայիս տնօրեն Ամատունի Վիրաբյանի պաշտոնավարման 15 տարիները (2003 թ. ապրիլի 7-ից) արխիվից օգտվող տարբեր քաղաքացիներին հուշում են, որ այդ հաստատությունում դեռևս բավականին ամուր ու կայուն են խորհրդային ժամանակների մռայլ ավանդույթները, որոնք բավականին ներդաշնակ ձևով սերտաճել են անկախության 2,5 տասնամյակների նեգատիվի հետ:
Մասնավորապես.
1. Հայաստանի ազգային արխիվում իրականում հենց այսօր էլ կան ըստ էության «փակ ֆոնդեր և գործեր»: Տնօրենը դրանք պահում է իր մոտ և քաղաքացիներին տրամադրում է միայն իր հայեցողությամբ ու ցանկությամբ, կամ էլ, պարզապես, մերժում է տրամադրել՝ բերելով անհասկանալի «հիմնավորումներ», կամ էլ, առհասարակ, մերժում է առանց որևէ բացատրության: Անշուշտ, դրանով խախտվում են ՀՀ արխիվային օրենսդրության մի շարք նորմեր, մասնավորապես՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ը։
2. Տնօրենի բանավոր հրահանգների միջոցով արխիվի որոշ աշխատակիցների կողմից տարբեր ձևերով խոչընդոտվում և ձախողվում են քաղաքացիների հետազոտական աշխատանքները.
2.1 Տնօրենն անձամբ կամ միջնորդավորված կերպով անհարկի միջամտում է հետազոտողների անձնական գործերին, սկսում խորհրդային ժամանակների լավագույնավանդույթների ոճով «պարզաբանել», թե տվյալ հետազոտողն «ի՞նչ գործունի» այդ թեմայի հետ, ինչու՞ է հետաքրքրվում այս կամ այն հարցերով և այլն;
2.2 Ստեղծվում են արհեստական խոչընդոտներ, ինչպես, օրինակ՝ «մինչև չավարտվի մի հետազոտության նյութերի պատվիրումը՝ այցելուին չի տրամադրվի մեկ այլ հետազոտման հետ առնչվող նյութեր» կամ «տնօրենն արգելել է այլևս 10-ից ավելի գործերպատվիրել միաժամանակ» և այլն;
2.3 Հաճախակի տնօրենն իրեն իրավունք է վերապահումոր ոշելու, թե տվյալ նյութն առնչությունունի՞ հետազոտողի ուսումնասիրության թեմայի հետ, թե՞ ոչ և ըստ այդմ էլ հրահանգում է տրամադրել նյութը կամ չտրամադրել՝ կիրառելով տարբեր հնարքներ;
2.4 Նա երբեմն կոպտորեն խախտելով ՀՀ արխիվային օրենսդրությունն ու մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապօրինաբար արգելում է հետազոտողներին մուտք գործել Հայաստանի ազգային արխիվ և օգտվել արխիվային նյութերից՝ հայտարարելով, թե «օրենքը ես եմ՝ ի՞նչ օրենք»։
3. Միանգամայն անհասկանալի են արխիվի կողմից տրամադրվող ծառայությունների գնագոյացման սկզբունքներն ու մեխանիզմները, ինչի պատճառով մատուցվող ծառայությունների գներն ու գանձման եղանակներն ավելի շատ նմանվում են կողոպուտի ու թալանի, հատկապես՝ իրավական որոշակիության սկզբունքին ոչ մի կերպ չբավարարող, տնօրինության կողմից որոշվող «հատուկ կարևորության» գործերը։
4. Երևանի, Վանաձորի, Արթիկի, Ստեփանավանի և մյուս արխիվային հիմնարկությունները բառացիորեն «բռնազավթված» են Ամատունի Վիրաբյանի հարազատներով` նրա եղբորորդիներով, եղբայրների կանանցով և վերջիններիս եղբայրներով (https://armtimes.com/hy/article/121175 և https://www.armtimes.com/hy/article/121797)։
Այսքանից հետո պետք է արձանագրել, որ Հայաստանի ազգային արխիվը կարիք ունի իր բոլոր գործառույթներով օրինական դաշտ բերվելու` առանց կոռուպցիոն դրսևորումների, այլևայլ կամայականությունների և «ընտանեկան կապալի» ու իսկապես ՀՀ արխիվային օրենսդրության շրջանակում ծառայելու իր բուն կոչմանը՝ այն է պետության և քաղաքացիների կարիքներին:
Խորին հարգանքով՝
Արա Պապյան – Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2000-2006 թթ.), «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր ղեկավար, քաղաքագետ-միջազգայնագետ
Սիմոն Մաղաքյան – ԱՄՆ Դենվեր քաղաքի Կոլորադոյի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս, քաղաքագետ
Հակոբ Փանոսյան – «Արփա» ինստիտուտի հիմնադիր նախագահ, ճարտարագետ
Տիգրան Դավուդյան – Հայաստանի հանրային ռադիոյի ավագ խմբագիր, բանասեր
Հարմիկ Հովսեփյան – Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ, ՀՀ «Արիության» մեդալակիր, Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր
Անուշ Ամսեյան – ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան
Սամվել Մելիքսեթյան – «Hamatext» էլեկտրոնային ալմանախի փոխխմբագիր, քաղաքագետ
Արմեն Վարդանյան – Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ (իրանագետ), քաղաքագետ
Տիգրան Մարտիրոսյան (Արեգունի) – «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության հիմնադիր անդամ, ծրագրավորող
Ռուբեն Հովսեփյան – ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Վոլոդյա Հարությունյան – Հայ-ռուսական համալսարանի դասախոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, անկախ հետազոտող
Մայքլ Բաբայան – Երիտասարդ պատմագետների միության հիմնադիր և առաջին նախագահ (2016-2018 թթ.), Հայոց նորագույն պատմության ուսումնասիրությունների գիտահետազոտական կենտրոնի հիմնադիր ղեկավար, իրավագետ
Գեիմ Ռուշանյան – ճարտարագետ, անկախ հետազոտող
Սոֆյա Հովսեփյան – Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի հոգեբան
Կարեն Հովհաննիսյան – թուրք-քրդական հակամարտության հարցերի փորձագետ, անկախ հետազոտող
Կիմա Եղիազարյան – լրագրող
Վարդան Հակոբյան – գրող, լրագրող
Մերուժան Խաչատրյան – գեղանկարիչ
Գոռ Մարտիրոսյան – Հոլանդիայի հայկական ուսանողական ասոցիացիայի հիմնադիր նախագահ, Ռոտերդամի Էրազմուս համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի քաղաքական տնտեսագիտության բաժնի մագիստրանտ
Անի Մելքոնյան – ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի մագիստրանտ
Վարդան Պապիկյան – Երևանի պետական համալսարանի (արևելագետ) և Թբիլիսիի պետական համալսարանի (կովկասագետ) շրջանավարտ, անկախ հետազոտող
Գուրգեն Հայրյան – բանասեր, լեզվաբան
Արեն Քերթեշյան – լրագրող
Գոռ Ալեքսանյան – լրագրող
Աղվան Պապյան – ԵՊՀ Պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Հովհաննես Նազարեթյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Անգլերենի և հաղորդակցության ֆակուլտետի հանրային կապերի բաժնի 3-րդ կուրսի ուսանող, զբոսավար
Սարմեն Սաֆարյան – ռադիոֆիզիկոս, անկախ հետազոտող
Հրանտ Սարկիսով – Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքագիտության ինստիտուտի իրավագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Կարապետ Մանուկյան – ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի 2015 թ. մրցանակակիր, ֆիզիկոս
Հայկ Հովհաննիսյան – Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Վահե Աբելյան – թարգմանիչ, անկախ հետազոտող
Ժակ Չելեբյան – հոգեբույժ, անկախ հետազոտող
Զարեհ Յահնիյան – մանկավարժ
Միքայել Մանուկյան – տնտեսագետ
Սերոբ Սահակյան – մանկավարժ
Հարութ Արաբյան – հոգեբան
Գևորգ Գուլվարդյան – տնտեսագետ
Սույն հրապարակային նամակը բաց է միանալու համար՝ միանալ ցանկացողները կարող են հանրային հարթակում հայտարարել այդ մասին և տարածել սա որպես հիմք
