Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 12-13-ին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում, տեղեկացնում է ադրբեջնական salamnews.org կայքը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին:
Այցի ընթացքում քննարկվելու են համագործակցության վերաբերյալ հարցեր, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, որոնք, մասնավորապես, վերաբերելու են նավթագազային ոլորտին:
