Վրաստանն ու Գազպրոմը համաձայնության եկան Հայաստանին գազի մատակարարման պայմանների շուրջ

Վրաստանը և ռուսական Գազպրոմը համաձայնության են եկել Հայաստանի գազի փոխադրման պայմանների շուրջ, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին:

Կալաձեն նշել է, որ Վրաստանը Գազպրոմից կկարողանա գազ գնել 1000 խ/մ դիմաց 185 դոլարով ավելի վաղ հայտարարված 215 դոլար գնի փոխարեն:

Հիշեցնենք, որ Վրաստանը Ռուսաստանի պահանջում էր գազի տարանցիկ փոխադրման դիմաց վճարել ոչ թե գազով, այլ փողով:

Կալաձեն նշել է, որ պայմանագիրը ստորագրվելու է երկու տարի ժամկետով: Առաջին տարում Գազպրոմը մասնակիորեն Վրաստանին կվճարի նաև գազով: Եթե Վրաստանը Ռուսաստանից լրացուցիչ գազ գնելու կարիք ունենա, ապա կգնի 185, այլ ոչ թե 215 դոլարով: