Կանաչ ճյուղերը տարան քաղաքապետարան՝ պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը

    • Տեսանյութ - 16 Մայիսի 2018, 22:52

Քաղաքացիները վիճաբանում էին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ և պահանջում բացատրություն Մյասնիկյանի արձանի հետևի այգու ծառերի հատման և այգու ոչնչացման համար: Ծառի կանաչ ճյուղերը վերցրեցին, տարան քաղաքապետարան և պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ներկայացրին Տարոն Մարգարյանի  ունեցվածքը, քաղաքապետարանի անհիմն գնումները:

40-ամյա Տարոն Մարգարյանը անցած տարի հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 50 հազար եվրո և 45 հազար դոլար: Մարգարյանի գործազուրկ կինը` Գոհար Սարգսյանը, չունենալով եկամուտի որևէ աղբյուր, հայտարարագրել է 50 միլիոն դրամ: Դեռ 2013-ին Տարոն Մարգարյանը հայտարարագրել էր նաև բնակարաններ Երևանում, ամառանոց Ջերմուկում, հողամաս Դիլիջանում, ավտոտնակներ ու շքեղ ավտոմեքենաներ: Ըստ Հայ ազգային կոնգրեսի` Գլխավոր դատախազությանը ներկայացրած հաղորդման, Տարոն Մարգարյանի կինը ունի սուպերմարկետ, տաքսի ծառայություն, պահածոների գործարան, վեց տասնյակ կրպակներ և այլն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենաընթերցվածը