Ինչ է կատարվում Երեւանի քաղաքապետարանում. Ուղիղ

  • Տեսանյութ - 16 Մայիսի 2018, 15:03

«Մերժիր Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր ներխուժել են քաղաքապետարանի շենք, պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի փոխքաղաքապետեր Կամո Արեյանն ու Դավիթ Օհանյանը ցուցարարներին առաջարկում են 20 հոգանոց պատվիրակություն կազմել և լրագրողների ներկայությամբ քաղաքապետարանի դահլիճում հանդիպել Տարոն Մարգարյանի հետ՝ բարձրացնելով իրենց հուզող խնդիրները: Սակայն ցուցարարները պահանջում են, որպեսզի Տարոն Մարգարյանը իրենց հանդիպի քաղաքապետարանի սրահում, որտեղ հավաքված են իրենք:

«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ քաղաքապետարանը պետք է գա ու ձեզ հետ ոտքի վրա այս վիճակում հանդիպի»,- հարցադրում արեց Դավիթ Օհանյանը:

Ցուցարարները հայտարարում են, որ չեն լքելու քաղաքապետարանի շենքը, նրանք ասում են, որ ժողովուրդը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը, քաղաքապետը պետք է անհապաղ կատարի այս պահանջը:

Ուղիղ հեռարձակումը Ազատություն ռադիոյի

Ամենաընթերցվածը