Վարդենիկցիները սպասում են պահանջների իրականացմանը

    • Տեսանյութ - 16 Մայիսի 2018, 10:23

Վարդենիկցիները մեկ շաբաթ առաջ կանչել էին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին և բացատրություններ պահանջել այն մասին, թե ինչու մինչ օրս իրենց համայնքի համար ոչինչ չի արվել: Հատկապես ցանկանում էին պարզել գործող ՀԷԿ-ի օրինականությունը, ինչպես նաև համայնքին վճարվող գումարների խնդիրը: Պահանջում էին տեսախցիկ տեղադրել և օնլայն հետևել այդ ՀէԿ-ի աշխատանքներին:

Արտուշ Խաչատրյանը Զարկերակ ՀԿ-ի նախագահն է, բազմիցս բարձրաձայնել է էկոլոգիական խնդիրների մասին, հաճախ միայնակ, սակայն հեղափոխությունից հետո մարդիկ ոգևորված են, նշում է նա, և ցանկանում են փոփոխություններ իրենց համայնքում:

Արտուշ Խաչատրյանը պատմում է, որ վարդենիկցիները կոնկրետ պահանջներ են դրել ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի եւ նրա որդու՝ ՀԷԿ-ի սեփականատեր Պարույր Հակոբյանի առջեւ՝ համայնքային բյուջե կամ նոր ստեղծվելիք հիմնադրամին ամեն տարի գումար փոխանցել համայնքի խնդիրները լուծելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը