Բնապահպանության նախարարության կոռուպցիոն մեխանիզմները

    • Տեսանյութ - 15 Մայիսի 2018, 10:09

Բնապահպանության նախարարության նախկին աշխատակից, ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ Լուսինե Թասլակյանը երեք բարձրագույն կրթություն ունի, որից մեկը Օքսֆորդի համալսարանի, սակայն Բնապահպանության նախարարությունից դիմում է գրել և դուրս եկել: Պատմում է, որ աշխատանքի է ընդունվել բացառապես իր գիտելիքների և 22 տարվա մասնագիտական փորձի շնորհիվ: Ասում է՝ կային նաև մասնագետներ՝ ովքեր զրո աշխատանքային փորձով փորձագետ էին աշխատում: Նախկին ՀՀԿ-ական  վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից իր կադրերին Բնապահպանության նախարարություն ուղարկելով և հետո հրահանգ տալով, որ փորձագետների ինստիտուտը պետք է վերանա, Արծվիկ Մինասյանի բնապահպանության նախարար նշանակելուց հետո վերևից հրահանգ է եկել, որ բոլոր փորձագետները պետք է դիմում գրեն ու ազատվեն աշխատանքից:

Լուսինեն մեր հետ զրույցում կիսվեց իր մտահոգություններով՝ մասնավորապես, որ բացահայտել է կոռուպցիոն մեխանիզմներ, որոնք  գործել են այդ նախարարությունում: Մասնավորապես Տաթ ՍՊԸ-ի հետ կապված սահմանային թույլատրելի արտահոսք  (ՍԹԱ) հաշվելու համար պետք է քաղաքացիները դիմեին այս կազմակերպություն՝ պարտադրաբար, անգամ այդ կազմակերպության տվյալները դրված են եղել Բնապահպանության նախարարության կայք էջում որպես գովազդ և ծառայություն մատուցող  կազմակերպություն։ Լուսինե Թասլակյանը  պարզաբանում է, որ  այդ կազմակերպությունը պատկանում է ՀՀԿ-ական Վահան Դավթյանին, ով ՋՌԿԳ պետն է:

Արծվիկ Մինասյանի հրաժարականից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Էրիկ Գրիգորյանի հետ, ով նաև երկու օր առաջ նշանակեց ՀՀ բնապահպանության նախարար, Լուսինե Թասլակյանը ունեցել է հանդիպում, դեռևս 2018 թվականի ապրիլի սկզբին՝ ցանկանալով տեղեկացնել, որ այս  ՍՊԸ-ն իրավունք չունի նման ծառայություն մատուցել քաղաքացիներին։ Սակայն նախարարը հավաստիացրել է, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է։

Լուսինե Թասլակյանը իր մոտ եղած բոլոր փաստաթղթերը ուղարկել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։

Բնապահպանության նախարարության կոռուպցիոն մեխանիզմների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենաընթերցվածը