Նախկին իշխանության խոստումներն ու արտագաղթը Գեղարքունիքից

  • Տեսանյութ - 14 Մայիսի 2018, 17:16

Արտագաղթի տեմպերը Հայաստանից ավելանում են, քանի որ նախկին կառավարության անդամների տված խոստումներն իրականություն չեն դարձել: Գեղարքունիքի մարզում մարդիկ ասում են, որ տարեցտարի իրենց սոցիալական վիճակը վատանում է:

Նախկին իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են, թե մարդիկ ոչ թե արտագաղթում են աշխատանք չունենալու պատճառով, այլ ուզում են ավելի լավ ապրել:

Lragir.am-ը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ զրույցում պարզել է, որ արտագաղթի տեմպերը գնալով ավելանում են, և մարդիկ գնում են հիմնականում օրվա հաց վաստակելու համար:

Պաշտոնյաների խոստումներն այստեղ իրականություն չեն դարձել, մարդիկ ասում են, որ իրենց սոցիալական վիճակը գնալով վատանում է: Տնտեսական աճն էլ որևէ կերպ չի փոխել մարդկանց ապրելակերպը:

Ամենաընթերցվածը