Եվս մեկ կարևոր ապրանքի թանկացման բեռը մնում է քաղաքացու ուսերին

    • Տեսանյութ - 13 Հունվարի 2018, 14:00

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2016 թ.-ից 2017թ. դեկտեմբեր որոշ սպառողական ապրանքների գներ աճել են. կարագ՝ 41%, խոզի բուդ` 38.3%, լոլիկ` 31.1%, կարտոֆիլ` 28%, իշխան ձուկ` 23.4%, բանջարեղեն` 113%, ընկույզի միջուկ` 16%, պանիր` 12.3%, գինի` 8 %, դիզվառելիք` 18.9%:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում բենզինի, շաքարավազի,  բանանի, մսի, բանջարեղենի, կարագի դոմինանտ ներմուծողներ կան:

Հայաստան դիզվառելիք ներկրող մեկ կազմակերպություն կա՝ Ռոսնեֆտը, իսկ մյուսները՝  «Ֆլեշ» ՍՊԸ ,  «Սի փի էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ, «Մաքսհուր» ՍՊԸ, «Ռան-Օյլ» ՍՊԸ, գնում են նրանից:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիզվառելիքի մասով  պարզաբանում է. ՀՀ հարկային օրենսգրքով, որը ուժի մեջ է մտել 2018 թվականի հուվարի 1-ից, սահմանվել է դիզելային վառելանյութի ակցիզային հարկի նվազեցում՝ մասնավորապես նախկին օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար վճարվում էր 10% ակցիզային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35 000 դրամ, իսկ գործող նոր օրենսդրությամբ 1 տոննա դիզելային վառելանյութի համար սահմանված է 13 000 դրամ ակցիզային հարկ՝ հետևաբար 1 տոննա դիզելային վառելանյութի համար ակցիզային հարկի գումարը նվազել է առնվազն 22 000 դրամով: Սակայն, դիզելային վառելանյութի 1 տոննայի համար ակցիզային հարկի 22 000 դրամով նվազեցումը չի ենթադրում, որ 1 լիտր դիզելային վառելանյութի վաճառքի գինը կնվազի 22 դրամով, քանի որ որոշ տնտեսագետներ և վերլուծաբաններ հաշվի չեն առել բենզինի և դիզելային վառելանյութի խտության գործակիցը: Այսպես. դիզելային վառելանյութի և բենզինի ձեռքբերումները, փոխադրումը, հարկերի հաշվարկը իրականացվում է տոննայով, իսկ մանրածախ շուկայում այն վաճառվում է լիտրով՝ հետևաբար ճշգրիտ հաշվարկներ իրականացնելու համար անհրաժեշտ է տոննայից կամ կիլոգրամից անցում կատարել լիտրի: 1տոննա բենզինը համարժեք է 1320-1335 լիտրի, 1 տոննա դիզելային վառելանյութը համարժեք է 1195-1210 լիտրի: Հետևաբար, 1 լիտր դիզելային վառելանյութի մասով ակցիզային հարկի նվազեցումը 22 դրամի փոխարեն կազմում է շուրջ 18 դրամ (22 000/1 200):

Սակայն հարց է առաջանում՝ ինչու թանկացած ակցիզի համար պետք է վճարի սպառողը: Ինչու կազմակերպության եկամուտներից դուրս չի գրվում, իսկ թանկացումների ծանր բեռը ևս մեկ սպառման  համար կարևոր ապրանքով դրվում է քաղաքացու ուսերին:

Ամենաընթերցվածը