Փաստերի ստուգում. ինչու են տարբերվում ներդրումների վերաբերյալ տվյալները

  • Տեսանյութ - 05 Դեկտեմբերի 2017, 17:41

Հայաստանում այս տարի կատարված ներդրումների շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Ներդրումների վերաբերյալ բոլորովին վերջերս կառավարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տարբեր թվեր հրապարակեցին:

Նախ, հոկտեմբերի 18-ին ասուլիսով հանդես էր եկել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ով ասել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում իրականացվել են շուրջ 1 մլրդ 24 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:

Այնուհետև նոյեմբերի 2-ին ասուլիսով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ներդրումների մասին բոլորովին այլ թիվ ներկայացրեց:

Ըստ վարչապետի՝ այս տարվա 8 ամիսներին կառավարության խոստացած շուրջ 800 մլն դոլար ներդրումների 45 տոկոսն է կատարվել Հայաստանի տնտեսությունում: 

Ամենաընթերցվածը