Մարդկային գրադարան՝ հաղթահարելով ընտանեկան բռնությունը

    • Տեսանյութ - 23 Հոկտեմբերի 2017, 20:19

Հոդված 3 ակումբում «Մարդկային գրադարան՝ հաղթահարելով ընտանեկան բռնությունը» թեմայով  կայացավ հանդիպում բռնության ենթարկված կնոջ Հասմիկ Խաչատրյանի հետ: Մինչ Հասմիկին հարցեր ուղղելը,  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը ներկայացրեց երեք ծանր դեպք. Մարիամ Գևորգյան, Հասմիկ Խաչատրյան և Թագուհի Մանսուրյան:

Բռնության ենթարկված այս կանանցից յուրաքանչյուրն ունի պայքարի և հաղթահարման իր  պատմությունը: Ինչն է հանգեցնում ընտանեկան բռնության, որոնք են նախադրյալները և ինչպես վարվել նման պարագայում: Ինչպես է արդարացնում հասարակությունը բռնություն կիրառած անձին և լռեցնում հանցագործության բացահայտման գործընթացը, երբեմն  էլ հերոսացնում:  Ինչ դիրքորոշում ունեն իրավապահ մարմինները և ինչպես են վարվում բռնության ենթարկված անձի հետ: 

Այս և մի շարք այլ հարցերի մասին խոսեցին կանայք Հոդված 3 ակումբում: Հիշեցնենք, որ ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունման քննարկումները դեռ շարունակվում են ԱԺ-ում, որով պետք է քրեականացվի ընտանեկան բռնությունը և մշակվեն ոլորտը կարգավորող կանոնները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենաընթերցվածը