Հայաստանում 10 երեխաներից մեկը թերաճ է, իսկ երեխաների 4 տոկոսը՝ խիստ թերաճ

    • Տեսանյութ - 14 Հուլիսի 2017, 23:18

Lragir.am-ը ամիսներ շարունակ հետաքննել է Հայաստանում երեխաների թերսնուցման խնդիրները: Պատկերը մտահոգիչ է:

Երեխաների թերսնուցման ու թերաճի վերաբերյալ վերջին պաշտոնական հրապարակումը Ժողովրդագրության և առողջության հարցերի 2015-16 թթ. հետազոտությունն է, համաձայն որի` Հայաստանում 10 երեխաներից մեկը (9 տոկոս) թերաճ է, իսկ երեխաների 4 տոկոսը՝ խիստ թերաճ: Բայց իրականում իրավիճակն ավելի մտահոգիչ է. Հայաստանի մարզերում աղքատությունն ու թերսնուցումը համատարած է:

Հայաստանի ընտանիքների մեծ մասը պարենային անապահովության խնդրի առաջ է կանգնած և ունի սնուցման խնդիր: ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների զեկույցի համաձայն՝ Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15 տոկոսը 2010 թվականից ի վեր պարենային անապահովության, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ են եղել:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի գրեթե ամեն երրորդ բնակիչ ապրում է աղքատության շեմից ցածր։ Պարենային անապահովությունը առավել լայն տարածում ունի Շիրակում և Լոռիում՝ 17 տոկոս, Տավուշում և Երևանում՝ 18 տոկոս:

Ըստ մասնագետների՝ թերսնումը մեծացնում է երեխաների հիվանդացության և մահացության վտանգը, ինչպես նաև ազդում է մտավոր զարգացման վրա: Այս երեխաները հետագայում ավելի շատ են հիվանդանում, դպրոցում ավելի ցածր առաջադիմություն են ունենում: Թերսնված ու թերաճ ունեցող երեխաները հետագա կյանքի ընթացքում ավելի ցածր եկամուտ են ունենում: Վերարտադրվում է աղքատությունը:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը