Անհաղթահարելի խոչընդոտներ հաշմանդամություն ունեցողների համար. ինչո՞ւ բարեփոխումները արդյունք չեն տալիս

    • Տեսանյութ - 14 Հուլիսի 2017, 17:54

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 205 166 հաշմանդամություն ունեցող անձ: Նրանցից՝ 61 725-ը Երևանում են: Երևանում հաշմանդամություն ունեցողների համար մատչելի միջավայր ստեղծելու համար այս տարվա բյուջեով 47.0 մլն դրամ է հատկացվել: Բայց մայրաքաղաքը այս անձանց համար մատչելի է հազիվ 50 տոկոսով:

Հասարակական, կրթական, մշակութային հաստատությունների մի մասը մատչելի չեն: Խախտվում են այս անձանց ընտրական, աշխատանքի և գրեթե բոլոր իրավունքները:

Խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններում խախտվել է Ընտրական օրենսգրքի 17 հոդվածը՝ ընտրատեղամասերի մեծ մասը հասանելի չեն եղել հաշմանդամություն ունեցողներին:

Չկա պաշտոնական վիճակագրություն, թե հաշմանդամություն ունեցող քանի անձ է աշխատանքով ապահովված: Պետական գերատեսչությունները հարցումներին պատասխանում են, որ նման տվյալներ չկան: Իսկ ոչ պաշտոնական թվերով՝ ՀՀ-ում հաշմանդամություն ունեցողների 9 տոկոսն է միայն զբաղված:

Երևանի երթուղիներում հաշմանդամություն ունեցողների համար 25 հատուկ ավտոբուս է եղել, բայց նրանցից 7-ի վերելակներն են սարքին: Հայաստանի մարզերում հաշմանդամություն ունեցողների համար 0 տրանսպորտային միջոց է գործում:

Բարեփոխումները հակառակ արդյունքն են տվել, ինչի պատճառով կասեցվել է աշխատանքի քվոտավորման կարգը:

Մանրամասները տեսանյութում 

Ամենաընթերցվածը