«Հենց նստում ենք սամալյոտ, առաջինը Նատաշաների մասին ենք մտածում»

    • Տեսանյութ - 11 Հուլիսի 2017, 19:16

Գեղարքունիքի մարզի գյուղերի տղամարդկանց մեծ մասը տարվա մեծ մասը Ռուսաստանում են անցկացնում՝ աշխատելու նպատակով: Կանայք այդ ժամանակահատվածում միայնակ են վարում իրենց տնտեսությունն ու մեծացնում երեխաներին:

«Հենց բարձրանում ենք սամալյոտ, առաջինը Նատաշաների մասին ենք մտածում»,- խոստովանում է մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ Վրեժ Ավետիսյանը, ով ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում: Իսկ մինչ տղամարդիկ գնում են ռուս կանանց մոտ, Գեղարքունիքի գյուղերի կանայք դժգոհում են. «Ըստեղ կնիկների համար կյանք վայելել չկա, ըստեղ մենակ համբալություն կա»:

«Տղամարդկանց կեսը գացած խոպան, ըստեղ մացուկներն էլ հիվանդ են: Կանայք տղամարդկանց տեղ տուկ են բերում, կապում, պրեսի տալիս: Ծանր գործ ենք անում, յոլա ենք տանում մի կերպ: Մենք հողն ա կմշակենք, ինչ կա, մենք ա կանենք, հոգսը մնացած ա, տղամարդկանց կարիքը շատ կզգանք», իրենց կյանքն են ներկայացնում կանայք:

Գյուղերում մնացած բնակիչները զբաղվում են հողագործությամբ, անասպանահությամբ ու ձկնորսությամբ: «Ծովն էլ ա մեզ կպահա, ձուկը ծախելով օրվա հաց ենք առնում»,- ասում են մարզի բնակիչները՝ նկատի ունենալով Սևանա լիճն ու ձկնորսությունը:

Lragir.am-ը տեսանյութով ներկայացնում է Գեղարքունիքի մարզի բնակչության կյանքը, կանանց ծանր առօրյան, անդրադառնում այն հիմնախնդիրներին, որոնք այսօր ունեն մարզի բնակիչները:

Մանրամասները տեսանյութում

Լրագրողների այցը Գեղարքունիքի մարզ կազմակերպել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD)

Ամենաընթերցվածը