Մենք պետք է լուրջ դիտարկենք ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարը

  • Տեսանյութ - 20 Մարտի 2017, 18:37

«Դիսկուրս» հաղորդաշարի բանախոսներն են  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը եւ եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը

«ՀԱՊԿ-ը մեզ տալիս է հնարավորություններ: Օրինակ, ՀԱՊԿ անդամ երկրներում արտադրվող զենքի, զինատեսակների գնման հետ կապված մենք ստանում ենք էական զեղչված գներ: Արդյոք մենք գոհ ու երջանիկ ենք նրանից, որ ՀԱՊԿ անդամ ինչ-որ երկրներ, այսպիսի արտահայտություն անենք՝ իրենց լավ չեն դրեւորում: Իհարկե, ոչ: Բայց արդյոք սրանից հետեւում է, որ այդ եղած հնարավորությունից պետք է զրկվել, եղած այդ հնարավորությունը ջուրը գցել: Նույնպես՝ ոչ: Հիմա, եթե մենք ՀԱՊԿ-ը տորպեդահարում ենք, դրանից ի՞նչ ենք շահում: Այլ հարց է, երբ կոպիտ ասած՝ բոլորին պետք է տեղը նստեցնել, երբ որ իրենց նորմալ չեն պահում եւ այլն, սակայն սա դիվանագիտական աշխատանք եւ արտաքին քաղաքական պրոցես է: Կոչ մեր հանրությանը՝ խնդիրը ճիշտ պատկերացրեք, կլինի դա Ռուսաստանի դաշնությունը, որպես առանձին ռազմական դաշնակից-գործընկեր, դա կլինի ՀԱՊԿ-ը որպես կառույց, արձագանքը առաջին հերթին բխելու է, թե դու ինչ հարցադիմումով կամ խնդրանքով ես դիմում օգտագործելու քո իրավապայմանագրային դաշտի ինչ-ինչ էլէմենտներ: Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ին դիմում-խնդրանք չի ներկայացրել, որը ես համարում եմ առավել քան ճիշտ», ասել է Կարեն Բեքարյանը:

«Մենք ասում ենք, եթե այդ կառույցը (ՀԱՊԿ) մեր անվտանգությունը չի ապահովում, ապա մենք պետք է լուրջ դիտարկենք ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարը: Մենք մեր ծրագրում գրել ենք, որ եթե պրակտիկայում չաշխատեն միացյալ հայ-ռուսական զորախումբը, միացյալ ՀՕՊ համակարգը, շարունակեն ուղղակի իրենց խողովակի տեղ դնել՝ ռուսական հրամանատարության մասով եւ չարձագանքեն մեր սահմանների նկատմամբ ոտնձգություններին, ուրեմն հասկանալի պետք է լինի, որ մենք պիտի մտածենք ոչ միայն ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու մասին, այլ դիտարկենք ընդհուպ մինչեւ անդամակցության խնդիրը: ՀՀԿ-ն ասում է սպառազինվենք: Ես ասում եմ չսպառազինվենք: Կովկասը արդեն դարձրել ենք վառոդի տակառ: Ադրբեջանը սպառազինվում է, մենք սպառազինվում ենք: Ես չեմ ուզում, որ այդպես լինի: Մենք առաջարկում ենք կանգնեցնել սպառազինությունների մրցավազքը», ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը