«Մենք քննարկում ենք, թե ինչ տանք, որ մեզ չսպանեն, փոխանակ...»

  • Տեսանյութ - 17 Մարտի 2017, 19:15

«Դիսկուրսի» բանախոսներն են  «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ  «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը

«Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այս վերջին ելույթում ասում էր մոտավորապես այսպես. Ալիեւ, տղա ջան, արի նստիր այս բանակցությունների շուրջ, եւ փոխշահավետ ձեւով լուծենք այս հարցը: Հակառակ դեպքում, քեզ կգցեմ էն օրը, ինչ օրի գցեցի քո հորը: Եվս մի երկու շրջան դու էլի կկորցնես: Բայց բոլոր դեպքերում, դու ինչ կարողանում ես, պիտի՞ անես: Եթե դու կարող ես ընդդիմախոսիդ գլուխը ջարդել, պիտի՞ ջարդել: Դու կարող ես, չէ՞, թելադրել, քո ուզածն անել՝ առանց գլուխ ջարդելու: Մենք տեսնում ենք, որ կա պատեհություն այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Միջազգային ֆոնն այդպիսին է: Եռանախագահները պատրաստակամ են այս պահին խնդիրը լուծել բանակցությունների միջոցով: Մենք կարող ենք օգտվել կամ չօգտվել այդ պատեհությունից: Եթե չենք օգտվում՝ ստատուս քվոն շարունակվում է, ապա քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ 800, 800, 800, լավագույն դեպքում, հանձնելու ենք: Մյուս կողմից, ի՞նչ է նշանակում հանձնել: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին 400 հազար մարդ է հեռացել Հայաստանից: Չէ որ դա նշանակում է այդ մարդիկ «զոհվել» են: Այս ամեն ինչը Հայաստանը տանում է թուլացման», ասել է Արմեն Մարտիրոսյանը:

«Այնպիսի տպավորություն է, որ ես կաթված կստանամ հիմա այստեղ: Որովհետեւ այնքան է զայրացնում ինձ այս ամենը: Փոխանակ մենք զբաղվենք մեր երկրում նորմալ իշխանություն ձեւավորելով, իշխանափոխություն անելով, լեգիտիմ իշխանություն ձեւավորելով, որը միջազգային հարթակներում ուժեղ կլինի եւ կկանխի պատերազմը, որը կբերի Արցախի լիակատար ճանաչմանը, մենք քննարկում ենք, թե ինչ տանք, որ մեզ չսպանեն: Ես չեմ հասկանում այն արտահայտությունը, երբ ասում են Լեւոն Տեր-Պետրոսյանն այս կամ այն կանի: Տեր-Պետրոսյանը որեւէ լծակ չունի: Ինչ վերաբերում է նրան, թե Ալիեւ, եթե դու չհամաձայվես՝ մի քանի շրջան էլ կկորցնես, հիմա մենք թույլ ենք չենք կարողանում տարածք պահե՞լ, թե՞ Ալիեւ, քեզ խելոք պահի՝ տարածք կկորցնես: Հակասություն կա: Եվ այսօր մենք հարցրե՞լ ենք որեւէ արցախցու, որ իր տունը կամ այգին տա», ասում է Ալեն Սիմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը