Տեղի ուենցավ Մարինա Պողոսյանի դեմ դատավարության հերթական նիստը

    • Տեսանյութ - 16 Մարտի 2017, 23:29

Կենտրոն և Նորք Մարաշ  դատարանում շարունակվեց Վելես իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ դատավարությունը։ Հարցաքննվեց տուժող Արփի Մերասը, հրապարակվեցին փաստաթղթեր։

Ըստ Մ. Պողոսյանի, ավելի քան երեք տարի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը փորձում է իրեն զսպաշապիկ հագցնել և լռեցնել, որպեսզի չբարձրաձայնի ՀՀ-ում կոնկրետ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարների ստվերային շրջանառության և փողերի լվացման փաստերի, ինչպես նաև այդ ամենի վերաբերյալ իրավապահ մարմինների չեզոք վերաբերմունքի մասին:

Կանադահայ Արփի Մերասը պնդում է, որ Մարինա Պողոսյանը իրենից հափշտակել է իր բնակարանը և այն վաճառել ։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին ներկայացրեց այն փաստաթղթերը, ըստ որոնց՝ Արփի Մերասի կողմից տրամադրվել է գրավադրման և վաճառքի համար լիազորագիր, որից և օգտվել է Մ․ Պողոսյանը։ Արփի Մերասի հարցաքննությունը՝ տեսանյութում։