Պետք է ունենանք իշխանություն, որն ի զորու կլինի բանակցել ուժային կենտրոնների հետ

  • Տեսանյութ - 11 Մարտի 2017, 21:00

«Դիսկուրսի» բանախոսներն են  «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ «Ելք»  դաշինքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը:

««Ծառուկյան» դաշինքն ինձ հոգեհարազատ է: Մենք ցանկություն ունենք, որպեզսի խորացվի եվրոպական ինտեգրումը: Իհարկե, կան սահմանափակումներ, ասոցացման մասով շատ բարդ կլինի, բայց այն պետք է խորացված ինտեգրում լինի: Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում եւ ի տարբերություն այլ երկների՝ ինչ խնդիրներ ունենք: Մենք պետք է փոխենք Հայաստանը, ձեւավորենք այլ որակի իշխանություն: Ձեւավորել իրոք լեգիտիմ իշխանություն: Ձեւավորել ինստիտուտներ, որոնք բնականոն գործունեությունը Հայաստանում հնարավոր են դարձնելու: Փորձել բացասական բոլոր պրոցեսները անցյալում թողնել եւ նայել դեպի ապագա: Կերտել նոր ապագա: Եթե այս ամենն ինչ-որ կերպով մեզ հաջողվի՝ մենք կունենանք այլ որակի Հայաստան»,- ասել է Արարատ Զուրաբյանը:

«Մենք պետք է ունենանք իրական իշխանություն, իրական երկրի շահերը ներկայացնող իշխանություն, որն ի զորու կլինի ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի հետ բանակցել, այդ թվում՝ Մոսկվայի: Եթե դու ունես ուժեղ իշխանություն, նույնիսկ հաշվի առնելով այն հզոր դերակատարությունը, որ Ռուսաստանն ունի տարածաշրջանում, պետք է կարողանալ շատ բան ստանալ սեփական երկրի համար, քան կարողանում են ստանալ ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը: Որովհետեւ արտաքին քաղաքականության այն ավիրածությունները, որ այս իշխանությունն է առաջացրել՝ ունենալով Էդվարդ Նալբանդյանի նման արտգործնախարար, մենք որեւէ բանի ի զորու չենք հասնելու: Միայն զիջումներ, անընդհատ», - ասել է Արայիկ Հարությունյանը

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը