«Սեյրան Օհանյանը չի համակերպվել, որպես պրոֆեսիոնալ զինվորական փորձել է շտկել իրավիճակը»

  • Տեսանյութ - 10 Մարտի 2017, 18:07

«Դիսկուրսի» բանախոսներն են  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւ Հայկական վերածնունդ կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը:

«Պարոն Օհանյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդն է հիմա: Բայց մինչ այդ, նա Պաշտպանության նախարարն էր: Դեռեւս 2009-10 թվականներին՝ իմ պատգամավոր եղած տարիներին ես հանդիպել եմ նրա հետ եւ խոսել բանակի սպառազինության մասին: Ցավով պետք է ասեմ, որ նա չէր կարող դա ապահովել: Ստվերային տնտեսությունը, բյուջեի այդ թալանը, գիտեք, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից 10 միլիարդ դոլար անօրինական կերպով դուրս է բերվել: Այդ ամենը ոչ թե ուղղեվել է պաշտպանությանն, այլ դուրս է բերվել, օֆշորներում նստած էր: Սեյրան Օհանյանը չի համակերպվել այս ամենի հետ, սակայն որպես պրոֆեսիոնալ զինվորական իր հնարավորության սահմաններում փորձել է շտկել իրավիճակը: Նա դեռեւս երեք տարի առաջ էր որոշել թողնել պաշտոնը, բայց քանի որ սահմանին սրացում էր անընդհատ, նա պատասխանատու է զգացել իրեն, որպեսզի թողնի՝ դուրս գա», ասել է Արմեն Մարտիրոսյանը:

«Մենք ասում ենք, որ մադրիդյան սկզբունքները պետք է փոփոխությունների ենթարկվեն: Բայց միաժամանակ պետք է հասկանալ ինչպիսի գործընթաց է բանակցություններում, ինչպիսի նախնական տեսակետներ, պայմանավորվածություններ կան: Մենք գտնում ենք, որ բարեփոխումներ կարող են լինել, բայց քանի դեռ մենք չենք կարող ապահովել պաշտպանության եւ մեր բանակի, տնտեսության այն մակարդակը, որն Ադրբեջանի պոտենցիալ ագրեսիվ գործողությունները կկանխի, քանի դեռ մենք չենք կարող իսկապես պրոֆեսիոնալիզացիայի բերել առաջին գիծը, 18 տարեկան երեխաներին չդնել այդ վտանգի տակ, այսինքն ունենալ մի համակարգ, մարդիկ, որոնք նորագույն տեխնիկային կկարողանան տիրապետել, մենք այս ագրեսիվ գործողությունների առաջ անընդհատ կանգնելու ենք», ասել է Մհեր Շահգելդյանը: Մանրամասն՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը