Եվրոպան եւ ԱՄՆ-ն պետք է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տան

  • Տեսանյութ - 24 Դեկտեմբերի 2016, 00:44

«Հայաստանը պահանջ ունի, որպեսզի մենք Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Հարավարեւելյան Ասիայի հետ հարաբերվենք այնպես, ինչպես մեր ազգային շահերից է բխում, բայց այս պարագայում կոնկրետ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները մի խնդիր ունեն: Նրանք պետք է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տան Թուրքիայից: Տալի՞ս են, թե՞ չէ: Չեն տալիս: Եթե տային, վստահ եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այդ անվտանգության հարցերով, մերձեցման, հետեւապես նաեւ շահարկման խնդիրը չէր ունենա:

Ես կարծում եմ, որ Եվրոպան պարտավոր է այդ երաշխիքները Հայաստանին տրամադրել, որովհետեւ Հայաստանը բացառիկ գործառույթ ունի Մերձավոր եւ Միջին Արեւելքի առումով եւ քաղաքակրթական առաքելություն ունի: Հիմա կլինի՞, թե՞ ոչ: Սա գլուխկոտրուկ է, որ այս երեք տարի է մեր ժողովրդի գլխին կանգնած է, եւ Ռուսաստանը դա օգտագործում է այնպես, ինչպես իրեն պետք է», - «Դիսկուրս» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանը:

«Մեր երկիրը ցավոք չի որոշում, թե ուր է գնում: Դա չի որոշում քաղաքական էլիտան: Ես սա ցավով եմ ասում, բայց բազմաթիվ անգամ համոզվել ենք: Հենց այն օրինակը, որ Ռուսաստանը Մյունխենում որոշեց, որ դառնում է մյուս բեւեռ եւ Հայաստանը կամա թե ակամա շարժվեց դեպի այդ բեւեռ՝ մինչ այդ ունենալով եվրոպական ասոցացման համաձայնագիրը, որը ուներ նաեւ Ռուսաստանը, բայց ձախողվեց, որի արդյունքում հակասություններ ունեցավ բազմաթիվ քաղաքակիրթ եւ հզոր երկրների հետ, ստեղծեց իր բեւեռը, որտեղ հայտնվեց նաեւ Հայաստանը», - ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը