Երկու տարի դատարաններում. Ամուլսարի իրավական գործընթացը

    • Տեսանյութ - 21 Դեկտեմբերի 2016, 20:56

Փաստաբան Հայկ Ալումյանը արդեն երկու տարի է, ինչ ներկայացնում է 9 գնդեվազցիների և երկու բնապահպանական ՀԿ-ի՝ Էկոդար և Էկոիրավունք, իրավունքների պաշտպանությունը ՀՀ Վարչական դատարանում:

 Հայցը ձևակերպված է հետևյալ կերպ. վիճարկվում են բոլոր դրական թույլտվություն ստացած փորձաքննությունները, որոնք տրվել են ՀՀ Էներգետիկայի և Բնապահապանության նախարարությունների կողմից: Ինչպես նաև բողոքարկվում է  Բնապահպանության նախարարության կողմից տրված ՇՄԱԳ-ի  դրական եզրակացությունը, որտեղ բացարձակ անտեսված են և խախտված Սևանի մասին օրենքը և Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների մասին օրենքը:

Այս երկու հոդվածներով առնվազն կա խախտում, որով արգելվում է Սևանի ջրահավաք ավազանում իրականացնել որևէ հանքարդյուանբերական գործունեություն, ինչպես նաև  վատթարացնել կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների ապրելավայրը, ինչը այս տարիների ընթացքում հետևողականորեն իրականացրել է «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը (նախկին Գեոթիմ): Բողոքարկված փաստաթղթերը ՀՀ Վարչական դատարանը համարում է, որ չեն հանդիսանում վարչական ակտեր, հետևաբար որևէ մեկը իրավունք չունի այն բողոքարկելու:  Փաստաբանը նշեց, որ դատարանում անգամ հանքադյունաբերողի կողմից ընդունվել է, որ Բնապահպանության նախարարության կողմից տրված ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը հանդիսանում է վարչական ակտ, անգամ Բնապահպանության նախարարությունն է ընդունում, որ դա վարչական ակտ է և ենթակա է վիճարկման, սակայն Վարչական դատարանը մնում է իր դիրքորոշմանը:

Հատկանշական է այն, որ  Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն պահանջել է Բնապահպանության նախարարությունից ներկայացնել այն փաստաթուղթը, որը համարվում է ներպետական ատյանների կողմից կայացված վարչական ակտ, որը առաջացնում է իրավունքներ և պարտավորություններ և կանոնակարգում է հանքարդյունաբերող - պետություն- քաղաքացի հարաբերությունները:

Պետք է նշել նաև, որ 2011 թվականին Ջերմուկը չէր հանդիսանում ազդակիր համայնք, իսկ այսօր Ջերմուկը ազդակիր համայնք է և ունի բոլոր իրավական հիմնավորումները, որպեսզի վիճարկի  Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ կայացված որոշումները: Այդ որոշումների կայացման վերաբերյալ Ջերմուկ համայնքի բնակչությունը չի ներկայացրել իր դիրքորոշումը, սակայն ամենամեծ ազդություն կրող համայնքը հենց Ջերմուկն է: Ազդակիր համայնքների ընտրությունը կատարվում է կամայական ձևով, չկա որևէ նորմ, որով կկարգավորվի, կամ փորձաքննություն կիրականացվի, թե որ համայքների վրա կարող է լինել հնարավոր ազդցություն տվյալ հանքի շահագործումից, հետևաբար  կընտրվեր այդ սկզբունքով ազդակիր համայնքը:

ՀՀ Վարչական դատարանում շարունակվում է քննվել այս գործը: Դատական նիստերի մասին կներկայացվի հաջորդիվ: