Փաստաբանն ընդդեմ Փաստաբանների պալատի դատական նիստը հետաձգվեց

    • Տեսանյութ - 17 Դեկտեմբերի 2016, 00:29

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դեկտեմբերի 16-ին թվականին տեղի ունեցավ փաստաբան Երվանդ Վարոսյանը ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական նիստը: Նախապատմությունը հետևյալն էր՝ ըստ հայցապահանջի.  «04.08.2015թ. փաստաբան Լիանա Գրիգորյանը դիմել է Պալատ, ի թիվս այլնի նշելով. «06.07.2015 թվականին ժամը 18։02-ին Xnews.am-ում հրապարակվել է մի նյութ «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են գողանում» վերնագրով։

Րոպեներ անց 18։15 րոպեին Ֆեյսբքուքի օգտատեր Ani Harutyunyan-ը նյութը տեղադրել էր ARMENIAN LAWYERS խմբում։ «Փաստաբաններ, սիրուն չի» վերնագրով։ Նյութին հավանություն էին տվել մի շարք անձինք, այն  թվում նաև փաստաբաններ։ Կատարվել էին մեկնաբանություններ։

Նյութի տեղադրումից մեկ ու կես անց՝ ժամը 19։51 րոպեին Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները)։ Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»։ Այնուհետև իր գրառման տակ գրել էր. «Մեկ էլ կայֆա, որ քեզնից հղիներով հավաքվում ու նյութի տակ լայքադրսևորվում են»։ … Նշեմ, որ ես որևէ կապ չունեմ «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են գողանում» հրապարակաման հետ…»:

Այնուհետև ենթադրել է, որ այդ խոսքերն իրեն են ուղղված և խնդրել է Երվանդ Վարոսյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Նշված դիմումի վերջում Լիանա Գրիգորյանն ի հակադրություն իր ասածի նշում է՝ «Հ.Գ. Վստահ եմ, որ այդ խոսքերն ինձ են ուղղված, քանի որ ես էի խնդրել պալատի մամուլի խոսնակին ARMENIANS LAWYERS խմբում Երվանդ Վարոսյանի ու իմ երկխոսությունը ներկայացնել հանրությանը։ Ես կայքի ընտրության հետ կապ չունեմ, բայց հոդվածից պարզ էր, որ ես եմ հոդվածի հեղինակը»։ 

Հատկանշական է, որ 14.10.2015թ. լրագրող Փայլակ Ֆահրադյանը facebook.com սոցիալական ցանցում, հայտարարություն է հրապարակել այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի գործունեությունը վատ տեսանկյունից ներկայացնող երկու հոդվածների հեղինակը, որոնք տեղադրվել էին կայքում, եղել է Պալատից: Դրանք պալատի խոսնակ Հայկ Հակոբյանն է ուղարկել, իր ղեկավար Արա Զոհրաբյանի հետ համաձայնեցնելուց հետո և նրա խնդրանքով դրանք տեղադրվել են կայքում:

17.12.2015թ. Երվանդ Վարոսյանը ներկայանալով Պալատի խորհրդի նիստին, բացարկ է հայտնել նիստը նախագահող Մարտուն Փանոսյանին այն հիմնավորմամբ, որ վերջինս հանդիսանում է Պալատի աշխատակից, ուստի որոշակի կախվածության մեջ է գտնվում Պալատից, մասնավորապես Պալատից ստանում է աշխատավարձ և այլ առավելություններ, ինչը կորցնելու վտանգի սպառնալիքի տակ հակված է առավելագույնս բավարարել Պալատի նախագահի կողմից հարուցված կարգապահական գործը, ինչպես նաև, որ վերջինս ընդգծված բացասական վերաբերմունք ունի խորհրդի այլ անդամ Լուսինե Սահակյանի նկատմամբ, ում հետ աշխատում է նաև հայցվորը։

Նույն հիմքով հայցվորը բացարկ է հայտնում նաև Պալատի խորհրդի անդամներ Սիմոն Բաբայանին, Կարեն Մեժլումյանին։ Ակնհայտ է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով սահմանված Հայցվորի ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակվել է այնպիսի նորմի կիրառմամբ, որը չի համապատասխանում պատշաճ մակարդակի մատչելի, բավարար հստակ և կանխատեսելի ներպետական իրավական նորմի չափանիշներին»: 

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան է դիմել պահանջով՝ ամբողջությամբ բավարարել վերաքննիչ բողոքը` բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.10.2016թ. թիվ ԵԿԴ/0421/02/16 քաղաքացիական գործով կայացված վճիռը և փոփոխել այն, Երվանդ Վարոսյանի կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ բավարարել:

Դատական նիստը հետաձգվեց, որոշ պարզաբանումների անհրաժեշտություն առաջանալու պատճառով:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Ամենաընթերցվածը