Հովհաննես Հարությունյանին կհետազոտեն

  • VoxPop - 07 Նոյեմբերի 2016, 18:33

Նոյեմբերի 7-ին ՄԻՊ գրասենյակ են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ պարզելու համար ի՞նչ է կատարվել Սասնա ծռեր խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի հետ: Քանի որ կան կասկածներ, որ նրա ոտքը չի բուժվել ճիշտ ժամանակին և հակասական կարծիքներ են հնչում: Սակայն բժիշկները պնդում են, որ վիրահատելու կարիք չկա:

Նախաձեռնության անդամ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ իրենք նամակներ հանձնեցին մի շարք գերատեսչությունների, այդ թվում Առողջապահության նախարարությանը: Նախարարությունում առաջարկել են մեկ-երկու հոգու բարձրանալ վերև և խոսել առանց լրագրողների, սակայն երթի մասնակցիները չեն համաձայնվել:

Ցուցարարներին ընդունել է փոխնախարար Վահան Պողոսյանը, որը նախարարի անունից հայտարարեց, որ բժիշկների խումբ է ձեւավորվելու, որը վաղվանից կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց» եւ կհետազոտի Հովհաննես Հարությունյանին: