Ռուբեն Մարտիրոսյանի հարցազրույցն անհանգստացրել է Քննչական կոմիտեին

  • VoxPop - 28 Սեպտեմբերի 2016, 18:13

Օգոստոսի 21-ին Lragir.am-ում հրապարակվեց տեսանյութ, որում Խաղաղության երկխոսություն ՀԿ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն անդրադարձել էր բանակում տիրող քրեական բարքերին և վեր հանել մի շարք խնդիրներ: Փորձագետը նաև անդրադարձել էր խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերին, որտեղ մանրամասն անդրադարձել էր, թե ինչպես են կոծկվում գործերը՝ մատնացույց անելով Աղվան Հովսեփյանին, Սեյրան Օհանյանին և փորձագիտական, քննչական կենտրոնների գործունեությունը:

Տեսանյութի հրապարակումից հետո Քննչական կոմիտեն որոշում է կայացրել նյութեր նախապատրաստել՝ գործ հարուցելու նպատակով: Սույն առիթով բացատրություն տալու հրավիրվեցի: Ուղարկված ծանուցագրում բացակայում է, թե որ հոդվածի համար եմ հրավիրվում Քննչական կոմիտե: Սակայն  իմ ներկայանալուց հետո պարզ դարձավ, որ սույն կառույցը նաև զանգահարել է փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին և խնդրել ներկայանալ: Չի ուղարկվել որևէ ծանուցագիր, Ռուբեն Մարտիրոսյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է քննիչ Նարեկ Սարգսյանին, որ պատրաստ է ուղարկել նրանց բոլոր ունեցած ապացույցները, սակայն քննիչը մինչ օրս չի տրամադրել էլեկտրոնային հասցե և պատշաճ ծանուցում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենաընթերցվածը