Երեկ կայացան մի շարք ընկերական խաղեր:
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Պուերտո Ռիկոյի ընտրանուն: Գոլերը խփեցին Կասորլան, Ֆաբրեգասը, իսկ Պուերտո Ռիկոյից՝ Սինտրոնը:
Կենտրոնական դիմակայություններօց մեկում Արգենտինայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Գերմանիային: Սամի Հեդիրան դարձավ ինքնագոլի հեղինակ և հաջողության հասան Մեսսին և Դի Մարիան: Գերմանացիներից միակ գոլը խփեց Հովեդեսը:
Անգլիան 2-1 հաշվով հաղթեց Իտալիային: Դանիելե դե Ռոսիի գոլին պատասխանեցին Յագիելկան և Դեֆոն:
Երեկ գրանցվեցին նաև հետևյալ արդյունքները՝
Պորտուգալիա-Պանամա 2-0
Ռուսաստան-Կոտ դ՛Իվուար 1-1
Բելգիա-Հոլանդիա 4-2
Սլովենիա-Ռումինիա 4-3
Ուելս-Բոսնիա Հերցոգովինա 0-2
Ֆրանսիա-Ուրուգվայ 0-0
Շոտլանդիա-Ավստրալիա 3-1
Սերբիա-Իռլանդիա 0-0
