Հրանտ Բագրատյանը սպորտի մասին

    • Սպորտ - Հինգշաբթի, 09 Օգոստոսի 2012, 22:47

'Ես անկախ Հայաստանին նվիրեցի առաջին ու առայժմ միակ օլիմպիական ոսկե մեդալը: Հիմա Օլիմպիական չեմպիոնին մեկ միլիոն դոլար են խոստանում: Ես այդ փաստով ուրախանում եմ: Ինձ նույնիսկ իմ հասանելիք 100 դոլարը չտվեցին, երբ դարձա աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն', երեկ իր հարցազրույցում նման հայտարարություն է արել 1996թ. Ատլատայի Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին եւ առայժմ միակ ոսկե մեդալակիր Արմեն Նազարյանը:

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում գրել է. 'Արմեն Նազարյանը հրաշալի մարզիկ է։ Ցավոք սրտի նա անկախության մեր տարիների շրջանի միակ օլիմպիական չեմպիոնն է (Ատալանտա, 1996)։ Ի դեպ այն ժամանակ ընդհանուր թիմային պաշտոնական հաշվարկում Հայաստանը գրավեց 45-րդ տեղը՝ առաջ անցնելով Ադրբեջանից (61-րդ տեղ) և Վրաստանից (65-րդ տեղ)։ Սիդնեյում մենք ցավոք 64-րդն էինք, իսկ Պեկինում՝ 78-րդը։ Աթենքում ընչհանրապես 0 ենք եղել։ Վերջին 3 դեպքերում մենք միշտ զիջել ենք Վրաստանին ու Ադրբեջանին։ Սա ցույց է տալիս, որ օլիգարխներին սպորտային կառույցներն ու ֆեդերացիաները նվիրելը ոչ մի լավ բանի չեն բերում։ Ավելի ճիշտ է այդ կառույցների դեմոկրատացումը, օլիգարխների ազդեցությունից հանելը։ Ուզում են նրանք սպորտին օգնել, թող վարվեն Մանթաշովի պես, այլ ոչ թե օգնության դիմաց սպորտի ադմինիստրատիվ լծակները վերցնեն ձեռքները։ Այս պարագայում, անգամ եթե նրանց մտադրությունն ազնիվ է, ընտրության սահմանափակման հետևանքով արդյունքները ցածր են լինում։ Հիմա Արմենի մասով։ Անձամբ ես նրան 1996-ին տվել եմ կառավարության որոշմամբ 10 հազար դոլար։ Այն ժամանակ դա շատ մեծ փող էր։ Կարելի էր Երևանում լավ բնակարան գնել։ Արմենն այդուհանդերձ լքել է Հայաստանը։ Չգիտեմ երբ, բայց քանի դեռ վարչապետ էի ուշադիր եմ եղել նրա նկատմամբ։ Ճիշտն ասած նա ինձ չի դիմել։ Գուցե նա պրոբլեմներ է ունեցել հետո։ Չգիտեմ'։

  1. 592 հազար դոլար Ֆերգյուսոնի մաստակի համար
    Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի վերջին մաստակը eBay աճուրդում վաճառվել է 592 հազար դոլարով:
    08:08 22/05/2013
  2. Զեդորֆը գլխավորելու է Միլանը
    Sport Mediaset պարբերականը տեղեկացնում է, որ հոլանդացի ֆուբտոլիստ Կլարենս Զեդորֆը հաջորդ մրցաշրջանից լինելու է Միլանի նոր գլխավոր մարզիչը:
    21:08 21/05/2013
  3. Ինչաուստին հաղթել է Ջիրո դ՛Իտալիայի 16-րդ փուլում
    Իսպանացի հեծանվորդ Բենիատ Ինչաուստին, ով ներակայացնում է Movistar թիմը, հաղթել է Ջիրո դ՛Իտալիա հեծանվարշավի 16-րդ փուլում:
    21:01 21/05/2013
  4. Արսենալը պատրաստ է ռեկորդային առաջարկ անել Հիգուաինին
    Լոնդոնի Արսենալը պատրաստ է իր համար ռեկորդային գումարներ առաջարկել Ռեալի հարձակվող Գոնսալո Հիգուաինի համար:
    14:19 21/05/2013
  5. Եվրոպա լիգայի եզրափակիչը 2015 թվականին անցկացվելու է Վարշավայում
    Ֆուտբոլի Եվրոպա լիգայի 2014-2015 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը ամենայն հավանականությամբ կայանալու է Վարշավայի ազգային մարզադաշտում:
    14:12 21/05/2013
  6. Ֆերգյուսոնը ճանաչվել է տարվա և տասնամյակի լավագույն մարզիչը
    Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը երկրի մենեջերների ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա և տասնամյակի Անգլիայի լավագույն մարզիչը:
    14:03 21/05/2013
  7. Ֆրանսիացի ֆաները կցանկանային ՊՍԺ-ի մարզչի պաշտոնում տեսնել Կապելոյին
    Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը քվեարկություն է անցկացրել պարզելու համար, թե ում կցանկանային տեսնել ֆրանսիացի երկրպագուները ՊՍԺ-ի նոր մարզչի պաշտոնում, եթե ներկայիս մազիչ Կարլո Անչելոտին հեռանա թիմից
    13:56 21/05/2013
  8. Սթենլիի գավաթ. Դետրոյտը 2-րդ հաղթանակը տարավ
    Հոկեյի Սթենլիի գավաթում տեղի ունեցավ արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ Դետրոյտ Ռեդ Ուինգս-Չիկագո Բլեքհոուքս սերիայի 3-րդ հանդիպումը:
    13:46 21/05/2013
  9. Պաշտոնական. Մոուրինյոն հեռանում է Ռեալից
    Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամռանը հեռանալու է ակումբից:
    23:26 20/05/2013
  10. Հայաստանը 3 մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության առաջին օրերին
    Հայաստանի սամբիստները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայի Կրեմա քաղաքում ընթացող մարզական և մարտական սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային երկու օրերին:
    13:56 20/05/2013