Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի 12-րդ մրցումային օրվա՝ օգոստոսի 8-ի դրությամբ, ոսկե մեդալային թիմային հաշվարկի առաջատարը շարունակում է մնալ Չինաստանը, որ վաստակել է 36 ոսկե մեդալ: Չինաստանից հետո ԱՄՆ հավաքականն է՝ 34 ոսկե մեդալ: Ընդհանուր մեդալային հաշվարկով ԱՄՆ առաջ է անցել Չինաստանից: Չինաստանն ունի 77 մեդալ՝ ոսկուց բացի 22 արծաթ եւ 19 բրոնզ, իսկ ԱՄՆ հավաքականը նվաճել է 81 մեդալ՝ ոսկուց բացի 22 արծաթ եւ 25 բրոնզ:
Ոսկե մեդալների հաշվարկով երրորդ տեղում է տանտերերի՝ Մեծբրիտանիայի հավաքականը: Բրիտանացիները բվաճել են 22 ոսկե մեդալ: Ընդհանուր մեդալներով նրանք չորորդն են՝ Ռուսաստանից հետո: Ռուսները նվաճել են 52 ընդհանուր մեդալ, իսկ բրիտանացիները՝ 48:
Ռուսաստանի հավաքականի ոսկիների քանակը 11 է: Առայժմ ռուսներից ավելի շատ ոսկի է տարել մեկ էլ Հարավային Կորեան՝ 12 ոսկե մեդալ:
Հայաստանի հավաքականն առայժմ ունի երեք մեդալ՝ երկու բրոնզ եւ մեկ արծաթ:
