Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեկ աստիճան նահանջել է եւ այժմ 56-ր տեղում է: Աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը, Գերմանիան երկրորդն է, Անգլիան երրորդը:
Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի Հայաստանի հավաքականի մրցակից Իտալիայի հավաքականը 6-րդն է, Դանիան՝ 10-րդը: Չեխիայի հավաքականը 19-րդն է: Հայաստանից հետ է Բուլղարիայի հավաքականը 94-րդը:
Հիշեցնենք, որ այդ թիմերից բացի Հայաստանի մրցակից է նաեւ Մալթան: Ի դեպ, Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարը կսկսի Մալթայի հավաքականի հետ խաղում, հյուրընակվելիս: Հետո մեր հավաքականը կգնա Բուլղարիա, իսկ հոկտեմբերին Երեւանում կընդունի Իտալիային:
