Հայաստանի երրորդ մեդալը

    • Սպորտ - Երեքշաբթի, 07 Օգոստոսի 2012, 22:45

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկ, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի օլիմպիական խաղերում վաստակել է Հայաստանի երրորդ մեդալը՝ բրոնզ:

Արթուր Ալեքսանյանը իր մրցելույթը սկսեց հաղթանակով՝ իտալացի ըմբիշի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց իրանցուն: Բայց քանի որ Իրանի մարզիկը դուրս եկավ եզրափակիչ, Արթուրը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Այդ ընթացքում նա հաղթեց թուրք ըմբիշին, իսկ արդեն անմիջապես մեդալի համար գոտեմարտում հաղթանակ տարավ կուբացի ըմբիշի նկատմամբ:

Այդպիսով, Արթուր Ալեքսանյանը Հայաստանի հավաքականի համար ներկայիս օլիմպիադայում վաստակում է երրորդ մեդալը: Հիշեցնենք, որ մեդալներ էին վաստակել ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզ, եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը՝ արծաթ:

Հայաստանի ըմբիշներից Հովհաննես Վարդերեսյանը՝ 66 կգ քաշային կարգ, օգոստոսի 7-ին անհաջողության մատնվեց եւ չկարողացավ պայքարել մեդալի համար, թեեւ առաջին իսկ գոտեմարտում զիջելով հարավկորեացուն, նա եւս ստացավ բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորություն, քանի որ կորեացին դուրս էր եկել եզրափակիչ: Բայց, Հովհաննեսը չկարողացավ հաջողության հասնել բրոնզի համար պայքարում:

  1. Ջիրո դ՛Իտալիա. Սանտամբորջիոն՝ 14-րդ փուլի հաղթող
    Vini Fantini թիմի հեծանվորդ Մաուրո Սանտամբորջիոն հաղթել է Ջիրո դ՛Իտալիա հեծանվավազքի 14-րդ փուլում:
    23:41 18/05/2013
  2. Հոկեյի աշխարհի առաջնություն. Եզրափակիչում՝ Շվեդիա-Շվեյցարիա
    Հոկեյի աշխարհի առաջնությունում կայացան կիսաեզափակիչ խաղերը:
    23:30 18/05/2013
  3. Արոնյանը ոչ ոքի խաղաց և կիսեց 4-6-րդ տեղերը Անանդի ու Սվիդլերի հետ
    Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց շախմատային գերմրցաշարը:
    23:19 18/05/2013
  4. Հյումելսը հնարավոր է բաց թողնի եզրափակիչը
    Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անհանգստություն է հայտնել, որ պաշտպան Մաց Հյումելսը հնարավոր է վնասվածքի պատճառով բաց թողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:
    21:40 18/05/2013
  5. Սթենլիի գավաթ. Պիտսբուրգը երկրորդ հաղթանակը տարավ
    Հոկեյի Սթենլիի գավաթում կայացավ արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ երկրորդ սերիայի մեկ հանդիպում:
    14:04 18/05/2013
  6. Մալագայի որակազրկման ժամկետը չի ավելանա
    ՈւԵՖԱ-ն ևս մեկ տարով չի զրկելու իսպանական Մալագային եվրոգավաթներում մասնակցելու հնարավորությունից:
    13:58 18/05/2013
  7. Մասթերս Հռոմ. հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
    Հռոմում անցկացվող թենիսի Մասթերս մրցաշարը թեւակոխել է կիսաեզրափակիչ փուլ:
    10:54 18/05/2013
  8. Ատլետիկոն՝ Արքայական գավաթի հաղթող
    Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 99-րդ րոպեին Միրանդայի գոլը հաղթանակ բերեց Ատլետիկոյին՝ 2-1:
    08:52 18/05/2013
  9. Չելսին ու Արսենալը հնարավոր է Փլեյ-օֆֆ խաղ անցկացնեն 3-րդ տեղի համար
    Անգլիայի առաջնության 38-րդ տուրի արդյունքներով հնարավոր է 3-րդ տեղի համար փլեյ-օֆֆի խաղ անցկացվի:
    21:42 17/05/2013
  10. Կավենդիշը հաղթել է Ջիրոյի 13-րդ փուլում
    Omega Pharma-Quick Step թիմի հեծանվորդ Մարկ Կավենդիշը հաղթել է Ջիրո դ՛Իտալիա հեծանվարշավի 13-րդ փուլում:
    21:34 17/05/2013