Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի հեղինակավոր մրցաշարի վերջին` 9-րդ տուրում օլիմպիական կրկնակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց իսպանացի Իվան Սալգադո Լոպեսի (2635) հետ և, վաստակելով 7.5 միավոր, նվաճեց չեմպիոնական տիտղոսը, գրում է Sportarmenia.com-ը:
Հայաստանի 4-րդ ուժեղագույն շախմատիստը ոչ մի պարտություն չկրեց` 6 հաղթանակ տարավ և 3 ոչ-ոքի խաղաց:
