Ֆորմուլա-1 ավտոարշավի Red Bull ակումբի արշավորդ Սեբաստյան Ֆետելը պայմանագիր չի կնքել Ferrari-ի հետ: Այս մասին հայտնել է ակումբի ղեկավար Քրիստիան Հորները՝ նշելով, որ պայմանագրերի թույլտվություն տրամադրող հանձնաժողովը համապատասխան ոչ մի փաստաթուղթ չի ստացել:
«Սեբաստյանն իրեն լավ է զգում Red Bull-ում: Նա արդեն երկար ժամանակ մեզ հետ է եւ կասկած չունեմ, որ նա շարունակելու է հանդես գալ մեզ համար 2013, 2014 եւ հաջորդող մրցաշրջաններում»,-ասել է նա:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 2014թ մրցաշարջանից սկսած՝ Ֆետելը հանդես է գալու Ferrari-ի կազմում:
