Անգլիական «Տոտենհեմ» ակումբը պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ Բոաշի հետ համաձայնեցրել է պայմանագրի պայմանները եւ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կներկայացնի նրան հանգստյան օրերի ընթացքում, գրում է Sky Sports-ը: Անցյալ մրցաշրջանը պորտուգալացին սկսել էր «Չելսիում», սակայն մարտի սկզբին հեռացվել էր ակումբի ցուցադրած վատ արդյունքների պատճառով: «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում էին նաեւ «Շալկեի» նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկը եւ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը:
Վիլաշ Բոաշը կգլխավորի «Տոտենհեմը»
- Սպորտ - Ուրբաթ, 29 Հունիսի 2012, 13:05
