Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը խուսափել է լրացուցիչ պատժից Լոնդոնի մրցաշարի եզրափակիչում թույլ տված ոչ պատշաճ արարքի համար: Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) միջադեպի լրացուցիչ հետաքննությունից հետո ուժի մեջ է թողել նախկին պատիժը՝ 70 հազար դոլարի տուգանք ու 150 վարկանիշային միավորի կորուստ: Նալբանդյանի նկատմամբ հետաքննություն է սկսել նաեւ բրիտանական ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ Մարին Չիլիչի հետ եզրափակիչ խաղում Նալբանդյանը բարկացած ոտքով հարվածել է գովազդային վահանակին՝ վնասվածք հասցնելով նաեւ եզրային մրցավարին:
