Եվրո-2012-ի հետաքրքիր շրջադարձ

    • Սպորտ - Երկուշաբթի, 25 Հունիսի 2012, 09:42

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մտել է կիսաեզրափակիչ փուլ, որտեղ իրար հետ կխաղան Գերմանիան եւ Իտալիան, Իսպանիան եւ Պորտուգալիան: Հետաքրքիր քառյակ է ձեւավորվել. մի կողմից, Եվրոպայի տնտեսական առաջատարը եւ հիմնական դոնորը, մյուս կողմից՝ երեք միջերկրածովյան պետություն, որոնք կանգնած են լրջագույն տնտեսական խնդիրների առջեւ: Մինչ այդ, Գերմանիայի հավաքականը առաջնությունից դուրս թողեց միջերկրածովյան մեկ այլ խնդրահարույց երկրի՝ Հունաստանի հավաքականին:

Կարելի է ասել, որ այս առաջնությունում անակնկալներ չեղան, եւ կիսաեզրափակիչ դուրս եկան իսկապես ամենաուժեղ հավաքականները, որոնք խաղում են հավասարակշռված, գրագետ, դիտարժան ֆուտբոլ: Կարելի է ասել, որ առաջնությունը ոչ միայն մրցաշարային, այլեւ խաղային որակների առումով մտնում է ամենահետաքրքիր փուլը: Ներկայիս առաջնությունն այս առումով՝ պատահականությունների բացառումով, տարբերվում է նախկին առաջնություններից:

Այս տեսակետից, ֆուտբոլային չինովնիկների հասցեին «դավադրության» կասկածներ կարծես թե չկան, ինչն առկա էր վերջին տարիների աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների պարագայում, երբ ֆուտբոլային ղեկավարներին մեղադրում էին քաղաքական «գործունեության» մեջ: Օրինակ, 1990 թվականին Դիեգո Մարադոնան հայտարարում էր, թե աշխարհի առաջնության եզրափակիչում իրենց դեմ խաղում էր ոչ միայն Գերմանիայի թիմը, այլեւ ՖԻՖԱ-ն եւ քաղաքական շրջանակները, որոնք շատ էին ցանկանում, որ վերամիավորված Գերմանիան դառնա աշխարհի չեմպիոն: Այդ եզրափակիչում, որին Արգենտինան «հասել էր» գրեթե երկրորդ կազմով, քանի որ նախորդող խաղերում հիմնական խաղացողների մի մասը կամ կարմիր քարտեր էին ստացել, կամ վնասվածքներ, Գերմանիան հաղթեց խաղավերջին նշանակված 11 մետրանոց հարվածով:

Դրանից հետո, ֆուտբոլային աշխարհը «քաղաքականացավ», եւ օրինակ կասկածի տակ դրվեցին 1998 թ. աշխարհի, 2004 թ. Եվրոպայի առաջնության արդյունքները:

Ներկայիս Եվրոն կարծես թե մինչ այժմ անցնում է «մաքուր» եւ կարող է մնալ որպես ֆուտբոլային մեծ տոն: Միջերկրածովյան երկրները կփորձեն ճակատամարտ տալ Գերմանիային, որի հավաքականը, անցյալ տարիների ճգնաժամից հետո, կարծես թե ձեռք է բերում նախորդ տասնամյակների հզորությունը: Բացի այդ, չնայած Ուկրաինայում Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված քաղաքական խնդիրներին, Գերմանիայի կանցլերը խոստացել է եզրափակիչ դուրս գալու դեպքում ներկա գտնվել բունդեսթիմի խաղին:

Թարմ, թեթեւ եւ գեղեցիկ ֆուտբոլ են խաղում նաեւ Իսպանիան, Պորտուգալիան եւ Իտալիան:

  1. Մասթերս Հռոմ. հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
    Հռոմում անցկացվող թենիսի Մասթերս մրցաշարը թեւակոխել է կիսաեզրափակիչ փուլ:
    10:54 18/05/2013
  2. Ատլետիկոն՝ Արքայական գավաթի հաղթող
    Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 99-րդ րոպեին Միրանդայի գոլը հաղթանակ բերեց Ատլետիկոյին՝ 2-1:
    08:52 18/05/2013
  3. Չելսին ու Արսենալը հնարավոր է Փլեյ-օֆֆ խաղ անցկացնեն 3-րդ տեղի համար
    Անգլիայի առաջնության 38-րդ տուրի արդյունքներով հնարավոր է 3-րդ տեղի համար փլեյ-օֆֆի խաղ անցկացվի:
    21:42 17/05/2013
  4. Կավենդիշը հաղթել է Ջիրոյի 13-րդ փուլում
    Omega Pharma-Quick Step թիմի հեծանվորդ Մարկ Կավենդիշը հաղթել է Ջիրո դ՛Իտալիա հեծանվարշավի 13-րդ փուլում:
    21:34 17/05/2013
  5. Ֆերգյուսոնն ու Բեյլը լավագույններն են
    Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը 11-րդ անգամ ճանաչվել է Պրեմիեր-լիգայի տարվա լավագույն մարզիչ:
    21:25 17/05/2013
  6. Երևանում կխաղարկվի 200 հազար եվրո
    Շախմատի եվրոպական միության նախագահ Սիլվիո Դանիլովը հայտարարել է, որ 2014 թվականին Երևանում կայանալիք աշխարհամասի հերթական առաջնության մրցանակային հիմնադրամը լինելու է 220 հազար եվրո:
    17:10 17/05/2013
  7. Ադրբեջանը կհովանավորի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը
    Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը դարձել է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլի և ընտրական մրցաշարի հիմնական հովանավորներից մեկը:
    15:13 17/05/2013
  8. Սթենլիի գավաթ. Լոս Անջելեսն ու Բոստոնը հաղթանակներ են տանում
    Հոկեյի Սթենլիի գավաթում կայացան կոնֆերենցիաների կիսաեզրափակիչների 1-ին և 2-րդ սերիայի 2 հանդիպումներ:
    14:49 17/05/2013
  9. Բեքհեմն ավարտում է կարիերան
    Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը որոշել է այս մրցաշրջանից հետո ավարտել կարիերան:
    14:38 17/05/2013
  10. Էկիպ. Չելսիի ներկայացուցիչներին տեղյակ են պահել, որ թիմը գլխավորելու է Ժոզե Մոուրինյոն
    Ֆրանսիական Էկիպ պարբերականը գրում է, որ Չելսիի աշխատակիցներին տեղեկացրել են, որ Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջորդ տարվանից աշխատելու է լոնդոնյան թիմում:
    14:28 17/05/2013