Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում կայացավ Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչի 3-րդ խաղը: Իսպանիայի հավաքականը 2-0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ:
Դուբլի հեղինակ դարձավ Խավի Ալոնսոն: Նա նախ 19-րդ րոպեին գլխի հարվածով բացեց հաշիվը, ապա 90-րդ րոպեին 11-մետրանոցից կրկնապատկեց այն՝ 2-0: Այսպիսով, հայտնի դարձավ կիսաեզրափակիչ առաջին զույգը՝ Պորտուգալիա-Իսպանիա:
