Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչի 2-րդ խաղը: Գերմանիան 4-2 հաշվով հաղթեց Հունաստանին:
1-ին կեսում հաշիվը բացեց Լամը: 55-րդ Սամարասը հավասարեցրեց այն: Սակայն հաջորդ 13 րոպեների ընթացքում Խեդիրան, Կլոզեն ու Ռոյսը հաշիվը դարձրին 4-1: Հույները 89-րդ րոպեին 11-մետրոնոցից կարողացան կրճատել հաշիվը՝ 4-2: Գոլը խփեց Սալպինգիդիսը:
Կիսաեզրափակիչում Գերմանիայի մրցակիցը կլինի Անգլիա-Իտալիա զույգի հաղթողը:
