Bild թերթը գրում է, որ ավտոմեքենաներ արտադրող գերմանական ընկերությունները որոշել են հունիսի 22-ին իրենց գործարաններն ավելի շուտ փակել, որպեսզի իրենց աշխատակիցները հասցնեն դիտել Եվրոպայի առաջնության 1-4 եզրափակիչի Գերմանիա-Հունաստան խաղը:
Թերթի տվյալներով, այս արտոնությունները գործելու են մի շարք գործարաններում, մասնավորապես Վոլֆսբուրգի, Բրաունշվեյգի, Էմդենի, Քասելի և այլ քաղաքների Volkswagen ձեռնարկության աշխատակիցները հնարավորություն կունենան դիտել խաղը:
Ռյուսելհայմի Opel-ի գործարանում գիշերային հերթափոխը ավարտվելու է 2 ժամ շուտ, իսկ Daimler ձեռնարկություններում յուրաքանչյուր գործարանի տնօրինությունն ինքը պետք է որոշում կայացնի` հանուն ֆուտբոլի ազատություն տալ աշխատակիցներին, թե` ոչ:
BMW ընկերությունում կարճ աշխատանքային օրվա մասին որոշումը կայացնելու են հունիսի 25-ին: Տնօրինությունը մտադիր չէ աշխատակիցներին թույլ տալ դիտել 1/4 –ը, սակայն պատրաստ է վերանայել այս հարցը, եթե Գերմանիան անցնի կիսաեզրափակիչ:
