Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերը, ով դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման նախկին ընկերուհուն ծեծելու համար, դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը Forbes ամսագրի վարկածով:
Վերջինիս տվյալներով, Մեյուեզերը 2011թ ընթացքում 85 միլիոն դոլար է վաստակել: Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն 62 միլիոնով գտնվում է 2-րդ տեղում: Ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը, ով երկար տարիներ գլխավորում էր ամենահարուստ մարզիկների ցուցակը, երրորդ հորիզոնականում է՝ 59,4 միլիոն դոլարով:
