Նալբանդյանը կտուգանվի

  • Սպորտ - 18 Հունիսի 2012, 12:23

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, ով երեկ Լոնդոնում թենիսի մրցաշարի եզրափակիչ խաղի ժամանակ որակազրկվել է, կարող է տուգանվել 10 հազար դոլարով: Հիշեցնենք, որ Նալբանդյանը ոտքով հարված էլ է գովազդային վահանակին՝ վնասվածք պատճառելով նաեւ եզրային մրցավարին:

«Ես գիտեմ, որ դա 100 տոկոսով սխալ էր: Շատ եմ ցավում մրցավարի համար: Ես չէի ցանկանում դա անել: Սակայն երբեմն, երբ բարկանում ես, չես կարողանում վերահսկել էմոցիաները»,-մեջ է բերում Ռոյթերը Նալբանդյանին:

Բացի տուգանքից, Նալբանդյանը զրկվել է նաեւ վարկանիշային միավորներից:

Ամենաընթերցվածը