Այսօր Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը 2013թ Եվրոպայի երիտասարդական առաջնության նախընտրական փուլում Հանրապետական մարզադաշտում ընդունելու է Անդորրային: Խաղը սկսվելու է ժամը 20:00-ին:
Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո ունի 8 միավոր՝ 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն: Առաջատար Չեխիան ունի 16, Ուելսը՝ 10, Մոնտենեգրոն՝ 9 միավոր: Հայաստանը մյուս հավաքականներից մեկ խաղ պակաս է անցկացրել եւ Անդորրային հաղթելու դեպքում դուրս կգա 2-րդ հորիզոնական:
