Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ օրը կայանալու են B խմբի առաջին խաղերը:
Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին տեղի է ունենալու Հոլանդիա-Դանիա, իսկ 22:45-ին՝ Գերմանիա Պորտուգալիա հանդիպումները:
Եվրոպայի առաջնության շրջանակներում Հոլանդիան եւ Դանիան հանդիպել են 2 անգամ: 1992թ կիսաեզրափակիչում 11-մետրանոցներով հաղթել է Դանիան, իսկ 2000թ խմբային փուլում 3-0 հաշվով առավելության է հասել Հոլանդիան:
Գերմանիան եւ Պորտուգալիան նույնպես հանդիպել են 2 անգամ: 2000թ խմբային փուլում 3-0 հաղթել է Պորտուգալիան, իսկ 2008թ 1/4 եզրափակիչում՝ 3-2 հաշվով Գերմանիան:
