Անգլիան շարունակում է խաղացողներ կորցնել

    • Սպորտ - Կիրակի, 03 Հունիսի 2012, 19:25

Բելգիայի հետ ընկերական խաղի ժամանակ Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Գարի Կեհիլը բախվեց դարպասապահ Ջո Հարտի հետ և վնասվածք ստացավ:

Այսօր պարզ է դարձել, որ Կեհիլը բաց է թողնելու Եվրոպայի առաջնությունը: Հիշեցնենք, որ Եվրոն բաց են թողնելու նաև կենտրոնական կիսապաշտպաններ Գարեթ Բարին և Ֆրենկ Լեմպարդը:

Հավաքականի մարզիչ Ռոյ Հոջսոնը հերթական անհասկանալի որոշումն է կայացրել: Նա Կեհիլի փոխարեն հավաքական է կանչել Լիվերպուլի աջ պաշտպան Մարտին Կելիին, ով անցած մրցաշրջանում բավականին քիչ խաղերի է մասնակցել:

Հիշեցնենք, որ Հոջսոնը հավաքական չի կանչել Ռիո Ֆերդինանդին, Մայքլ Կերիկին, Միկա Ռիչարդսին, Կայլ Ուոկերին, ինչը շատ քննադատությունների տեղիք է տվել:

  1. Սթենլիի գավաթ. Պիտսբուրգը դուրս եկավ եզրափակիչ
    Պիտսբուրգը Պինգվինսը 6-2 հաշվով հաղթեց Օտավա Սենատորսին և դուրս եկավ կոնֆերենցիայի եզրափակիչ:
    13:09 25/05/2013
  2. Մոնակոն 70 մլն է վճարելու Պորտուի երկու խաղացողների համար
    Պորտուգալական Պորտուի կիսապաշտպաններ Ժոաո Մոուտինյոն և Ջեյմ Ռոդրիգեսը ռեկորդային գումարներով տեղափոխվելու են ֆրանսիական Մոնակո:
    12:59 25/05/2013
  3. Ջիբրալթարը դարձել է ՈւԵՖԱ-ի անդամ
    Մայիսի 24-ին ՈւԵՖԱ-ն պաշտոնապես իր շարքերն է ընդունել Պիրենեյան թերակղզու փոքր մաս կազմող Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիային:
    12:51 25/05/2013
  4. Մացարին՝ Ինտերի նոր գլխավոր մարզիչ
    Միլանի Ինտերի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Նապոլիի նախկին մարզիչ Վալտեր Մացարին, ով փոխարինելու է Անդրեա Ստրամաչոնիին:
    12:38 25/05/2013
  5. NBA. Ինդիանան հավասարեցնում է սերիայի հաշիվը
    Բասկետբոլի ազգային լիգայում տեղի ունեցավ արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայի 2-րդ հանդիպումը:
    12:29 25/05/2013
  6. Բավարիա vs Բորուսիա՝ այսօր 22:45-ին
    Այսօր երկու գերմանական ակումբների մասնակցությամբ Լոնդոնում կկայանա Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը:
    10:57 25/05/2013
  7. Հայաստան Մ-17 - Սլովենիա Մ-17` 2:3. Երրորդ պարտությունը Հունգարիայի մրցաշարում
    Հունգարիայում ավարտին է մոտենում մինչև 17 տարեկանների հավաքականների ընկերական մրցաշարը:
    21:39 24/05/2013
  8. Բարսելոնան սոցցանցերի ամենաժողովրդական ակումբն է
    Social Superstar Awards-2013 մրցանակաբաշխության կազմակերպիչները սոցցանցերի ամենաժողովրդական ակումբ են ճանաչել կատալոնական Բարսելոնային:
    19:12 24/05/2013
  9. Երեք պարտություն
    Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը երեք անընդմեջ պարտություն կրելով Հունգարիայի միջազգային մրցաշարում՝ գրավել է վերջին տեղը:
    17:08 24/05/2013
  10. Լեբրոն Ջեյմսը 7-րդ անգամ հայտնվել է տարվա լավագույն թիմի առաջին հնգյակում
    Մայամի Հիթի հարձակվող Լեբրոն Ջեյմսը 7-րդ անգամ և 6-րդ անգամ անընդմեջ մտել է բասկետբոլի 2012-2013 ռեգուլյար առաջնության սիմվոլիկ թիմի առաջին հնգյակում, տեղեկացնում է Ռիա Նովոստին:
    23:08 23/05/2013