Երեկ ողջ աշխարհում տեղի են ունեցել բազմաթիվ ընկերական հանդիպումներ, որոնցից ներկայացնում ենք մի քանիսի արդյունքները.
Գերմանիայի հավաքականը 3-5 հաշվով պարտվեց Շվեյցարիային: Շվեցարացիներից 3 գոլ խփեց Դերդիյոկը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լիխշտայները և Մեհմեդին: Գերմանացիներից հաջողության հասան Հումելսը, Շյուրլեն և Ռոյսը:
Իսպանիան 2-0 հաշվով հաղթեց Սերբիայի հավաքականին: Գոլերը խփեցին Ադրիանը և Կասորլան: Անգլիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց նորվեգացիներին: Միակ գոլը խաղի սկզբում խփեց Էշլի Յանգը:
Բրազիլիային 3-1 հաշվով հաղթեց Դանիային: 2 գոլ է խփել Հալկը, մեկ անգամ էլ Սիմլինգը գրավել է սեփական դարպասը: Դանիացիներից հաջողության է հասել Բենդտները: Պորտուգալիան 0-0 խաղաց Մակեդոնիայի հետ:
Հոլանդիայի հավաքականն էլ 1-2 հաշվով պարտվեց Բուլղարիային: Հոլանդացիներից աչքի ընկավ Վան Պերսին, իսկ բուլղարացիներից՝ Պոպովն ու Միկանսկին:
