Անհավատալի չեմպիոնություն

    • Սպորտ - Կիրակի, 13 Մայիսի 2012, 20:05

Ավարտվեց Անգլիայի առաջնությունը: Վերջին տուրում գրանցվեց մի անհավատալի երևույթ:

Նախ, Մանչեսթեր Յունայթեդը 1-0 հաշվով հաղթեց Սանդերլենդին: Միակ գոլը խփեց Ուեյն Ռունին:

Մանչեսթեր Սիթին պետք է հաղթեր ՔՊՌ-ին, որպեսզի դառնար Անգլիայի չեմպիոն:

Առաջին կեսում Սաբալետայի գոլի շնորհիվ Սիթին հաղթում էր 1-0 հաշվով, սակայն 2-րդ կեսի սկզբում Ջիբրիլ Սիսեն և Մակքին հաշիվը դարձրին 1-2: Թվում էր Մանչեսթեր Սիթին չի դառնա չեմպիոն, սակայն 91-րդ և 94-րդ րոպեներին Էդին Ձեկոն և Սերխիո Ագուերոն Սիթիին դարձրին Անգլիայի չեմպիոն:

ՔՊՌ-ն իր հերթին պայքարում էր առաջնությունում մնալու համար և մնաց, քանի որ Բոլթոնը չկարողացավ հաղթել Սթոկ Սիթիին:

Այսպիսով, Անգլիայի չեմպիոն դարձավ Սիթին, 2-րդը՝ Յունայթեդն է, 3-րդը՝ Արսենալը, 4-րդը՝ Տոտենհեմը, 5-րդը՝ Նյուքասլը, իսկ 6-րդը Չելսին:

Առաջնությունից դուրս մնացին Բոլթոնը, Բլեքբեռնը և Վուլվերհեմպտոնը:

Լավագույն ռմբարկու դարձավ Ռոբին Վան Պերսին, ով խփեց 30 գոլ:

  1. Իսպանիայի երիտասարդական հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն
    Եվրոպայի չեմպիոն դարձան իսպանացիները՝ հաղթելով 4-2 հաշվով:
    22:19 18/06/2013
  2. Հայտնի է Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած 3-րդ հավաքականը
    Տարած հաղթանակի շնորհիվ Ավստրալիան խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ դարձավ 3-րդ հավաքականը, որն ապահովեց իր տեղը գալիք մունդիալում:
    16:28 18/06/2013
  3. Արթուր Աբրահամը սպառնում է հեռանալ ռինգից
    Արթուր Աբրահամը պատրաստ է հեռանալ պրոֆեսիոնալ ռինգից, եթե իր իրավաբաններին չհաջողվի առաջիկա մենամարտի պարգեւավճարի շուրջ համաձայնության գալ Sauerland Event պրոմոութերական ընկերության հետ
    12:38 18/06/2013
  4. Սթենլիի գավաթ. Բոստոնն առաջ անցավ հաշվի մեջ
    Հոկեյի Սթենլիի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ եզրափակիչ Բոստոն Բրուինս-Չիկագո Բլեքհոուքս սերիայի 3-րդ հանդիպումը:
    11:07 18/06/2013
  5. Թաիթի-Նիգերիա 1-6
    Խաղն ավարտվել է աֆրիկացիների հաղթանակով 6-1 հաշվով: Նիգերացիներից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օդուամադին:
    09:35 18/06/2013
  6. Մխիթարյանը մոտ օրերս բուժզննում է անցնելու Լիվերպուլում
    Դոնեցկի Շախտյորի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտակա երկու օրվա ընթացքում բուժզննում է անցնելու Լիվերպուլում և պայմանագիր է կնքելու մերսիսայդյան թիմի հետ:
    21:56 17/06/2013
  7. Վարկանիշային աղյուսակը հունիսի 17-ի տվյալներով
    Հրապարակվել է թենիսի տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակը:
    20:43 17/06/2013
  8. Էրիկսենը տեղափոխվելու է Բորուսիա
    Դորտմունդի Բորուսիան պայմանավորվել է Այաքսի հետ 21-ամյա դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերի համար, տեղեկացնում են գերմանական հեռուստատեսությունները:
    20:35 17/06/2013
  9. BBC. Լիվերպուլը պատրաստ է Մխիթարյանի համար վճարել Շախտյորի պահանջած գումարը
    Լիվերպուլը փորձում է առաջ մղել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու իր ծրագրերը, գրում է BBC-ը:
    17:49 17/06/2013
  10. NBA եզրափակիչ. Սան Ատոնիոն 5-րդ խաղում հաղթել է Մայամիին
    Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչում կայացել է Սան Անտոնիո-Մայամի դիմակայության 5-րդ խաղը:
    08:26 17/06/2013