Իսպանիայի առաջնության վերջին տուրում Բարսելոնան 2-2 խաղաց Բետիսի հետ:
Բետիսից 2 գոլ խփեց Ռուբեն Կաստրոն, իսկ Բարսելոնայից աչքի ընկան Բուսկետսն ու Կեյտան:
Բարսելոնան առաջնությունը ավարտեց 91 միավորով և չեմպիոն Ռեալից հետ է մնում 6 միավորով: Ռեալը այսօր խաղալու է Մալյորկայի հետ:
Բարսելոնայի մարզիչ Պեպ Գվարդիոլան իր վերջին հանդիպումը անցկացրեց Իսպանիայի առաջնությունում: Նրա գլխավորությամբ թիմը գավաթի եզրափակիչում խաղալու է Ատլետիկի հետ, որից հետո էլ Տիտո Վիլանովան կգլխավորի կատալոնական թիմը:
