Դորտմունդի Բորուսիան Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղում 5-2 հաշվով հաղթեց Բավարիային:
Դորտմունդից 3 գոլ խփեց Լևանդովսկին, մեկական անգամ աչքի ընկան Կագավան և Հումելսը, իսկ Բավարիայից հաջողության հասան Ռոբենն ու Ռիբերին:
Դորտմունդը իր պատմության ընթացքում 3-րդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը:
Բավարիան 5-րդ խաղն անընդմեջ պարտվեց Դորտմունդին:
