BBC-ն հաղորդում է, որ Մանչեսթեր Սիթիի բելգիացի պաշտպան Վենսան Կոմպանին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի այս տարվա լավագույն խաղացողը:
Մանչեսթեր Սիթին վերջին տուրից առաջ Յունայթեդի հետ ունի հավասար միավորներ, սակայն խփած-բաց թողած գնդակների տարբերությամբ առառվելություն ունի և վերջին տուրում հաղթելու դեպքեւմ կդառնա Անգլիայի չեմպիոն:
Կոմպանին համարվում է Սիթիի առաջատարներից մեկը: Նրա մասնակցությամբ Սիթին 17 չոր հանդիպում է անցկացրել, իսկ պաշտպանը նաև 3 գոլ է խփել, որոնցից ամենակարևորը՝ Մանչեսթեր Յունայթեդին 2 տուր առաջ, ինչի շնորհիվ Սիթին դուրս եկավ առաջին տեղ:
