Իսպանական սպորտային Marca թերթը գրում է, որ Բարսելոնան համաձայնության է եկել Տոտենհեմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ տեղափոխության հարցում: Բարսելոնան պատրաստ է վճարել 40 մլն եվրո:
Բեյլը համաձայնել է 5 տարով պայմանագիր կնքել՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով: Սակայն երկու ակումբների միջեւ դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա խաղացողի տեղափոխության վերաբերյալ: Բարսան հույս ունի, որ Բեյլն անձամբ կկարողանա համոզել Տոտենհեմի ղեկավարությանը:
