Մայիսի 6-ին տեղի է ունեցել թենիսի 3 մրցաշարերի՝ Էշտորիլի, Բելգրադի եւ Մյունխենի եզրափակիչները: Էշտորիլում Խուան Մարտին դել Պոտրոն եզրափակիչում հաղթել է ֆրանսիացի Ռիշար Գասկեին 6-4, 6-2 հաշվով: Բելգրադում հաղթանակ է տարել իտալացի Անդրեաս Սեպպպին՝ 6-3, 6-2 առավելության հասնելով Բենուա Պերի նկատմամբ: Մյունխենում էլ գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերը 7-6, 6-3 հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին:
Տեղեկացնենք, որ այսօր մեկնարկում է Մասթերս-1000 Մադրիդի մրցաշարը: Անցյալ տարի Մադրիդում հաղթել էր Նովակ Ջոկովիչը՝ եզրափակիչում առավելության հասնելով Ռաֆայել Նադալի նկատմամբ:
