Իտալիայի առաջնության 37-րդ տուրում կայացավ Միլանյան դերբին:
6-րդ տեղում ընթացող Ինտերը 4-2 հաշվով հաղթեց չեմպիոնության համար պայքարող Միլանին: 3 գոլ խփեց Միլիտոն, մեկ անգամ էլ Մայկոնը, իսկ Միլանից 2 անգամ աչքի ընկավ Իբրահիմովիչը:
Յուվենթուսը 2-0 հաշվով հաղթեց Կալյարիին: Աչքի ընկան Վուչինիչն ու Բորյելոն:
Յուվենթուսը առաջնությունից 1 տուր առաջ 3 միավորով առաջ անցավ Միլանից և ապահովեց չեմպիոնի կոչումը: Յուվենթուսը 2003 թվականից հետո առաջին անգամ նվաճում է Սկուդետոն:
